1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով 

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով 

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մի քանի անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը` ժամը 17։00-ն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության արտահերթ նիստում:

«Մենք ստիպված ենք հիմա ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարաձգել, հույս ունենք՝ վերջին անգամ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս անգամ արտակարգ դրության ռեժիմը կլինի ավելի մեղմ։

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ այս որոշման ուժով այսօր` օգոստոսի 12-ին Ազգային ժողովում կգումարվի հատուկ նիստ։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը պետք է լրանար օգոստոսի 12-ին` ժամը 17։00-ին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]