Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանոններն ու ջանքերն իրենց արդյունքը տալիս են. Թորոսյանը՝ կորոնավիրուսի հետ կապված վիճակի մասին

Կանոններն ու ջանքերն իրենց արդյունքը տալիս են. Թորոսյանը՝ կորոնավիրուսի հետ 
կապված վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 201 նոր դեպք՝ կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է այն նույն միտման շրջանակներում, որի մասին կառավարությունը վերջին մի քանի շաբաթներին խոսում է։ Այդ մասին կառավարության արտահերթ նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50- 100-ով ավելի ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրն արձանագրված դեպքերը։ Այն տրամաբանությունը, որ մենք նշում ենք՝ ռեալ հնարավարություն ունենք այս թվերն իջեցնելու, մնում է ուժի մեջ։ Դրանից բխող ունենք նաև բավական թեթև վիճակ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային համակարգում։ Ունենք իջած թվեր՝ ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների դեպքում ևս, որը տատանվում է 300-ի շրջանակներում, այս իջեցման միտումը նույնպես պահպանվում է։ Ռեանիմացիոն հիվանդները շատ երկար են մնում  ռեանիմացիաներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանի համոզմամբ՝ համավարակի հաղթահարման փուլը շարունակվում է. կանոններն ու ջանքերն իրենց արդյունքը տալիս են: «Իհարկե ես չեմ կարծում, թե զրոյին մոտենալու նպատակ պետք է դնենք մեր առաջ: 50-100-ի շրջանակներում պահելը մեզ համար նույնպես պետք է ընդունելի լինի, քանի որ շատ դժվար է լինելու հասնել զրոյին միայն կանոնները պահելով»,- ընդգծեց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]