1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մինսկում ձերբակալել են զանգվածային անկարգությունների համակարգողներին

Մինսկում ձերբակալել են զանգվածային անկարգությունների համակարգողներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 12-ին Մինսկում ձերբակալել են զանգվածային անկարգությունների համակարգողներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է ԲելՏա գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը համար Էր վարձել «Բելառուս» հյուրանոցում: Նա ղեկավարում Էր երեք ստորադրյալների գործողությունները:

Մինսկում բողոքի ակցիաներն սկսվել են նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո, Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ ձայների 80,08 տոկոսը հավաքել Է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ երկրորդ տեղն զբաղեցրած Սվետլանա Տիխանովսկայան, որին համարում Էին նրա հիմնական մրցակիցը, 10,09 տոկոսը: Միլիցիայի հետ ընդհարումների հետեւանքով, ներքին գործերի նախարարության տվյալներով, արդեն բերման Է ենթարկվել շուրջ 3 հազար մարդ, անկարգությունների ժամանակ տուժել են կարգի տասնյակ պահապաններ եւ ցուցարարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]