Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում ՀԿ-ներ ներգրավելու համար անցկացվում է մրցույթ

Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում ՀԿ-ներ ներգրավելու 
համար անցկացվում է մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացնում է մրցույթ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից:

«ՀՀ վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի թիվ 903-Ա որոշմամբ ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ, որի նպատակն է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործման, ինչպես նաև իրավապահ, դատական և այլ ոլորտների զարգացման ծրագրերի հետ փոխգործելիության ապահովումը: Համակարգող խորհրդի անհատական կազմում մրցութային կարգով ընդգրկվում են նաև արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման ոլորտներում գործունեություն ծավալող երեք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող, վերը նշված ոլորտներում գործունեություն ծավալող այն հասարակական կազմակերպությունները, որոնք վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մրցույթի մասնակցության հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են առձեռն հանձնվել Ոստիկանության վարչական շենքում, ք.Երևան Նալբանդյան 130 հասցեով աշխատանքային օրերին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և տեսաներածված:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ընթացիկ տարվա օգոստոսի 22–ն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]