Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Քաղաքացին շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է տան տանիքից

Քաղաքացին շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է տան տանիքից

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 11-ին՝ ժամը 18։43-ին, տեղեկություն է ստացել այն մասին, որ Ջրվեժի 13-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի տանիքում շինարարաական աշխատանքներ կատարելիս քաղաքացին ընկել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Սարգիս Ա․-ն (ծնված 1993 թ․) շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է տան տանիքից (մոտ 7 մ բարձրություն)։

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային.վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ