Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՇՎՏՄ-ն  մշտադիտարկում է իրականացրել Արմավիրի մարզում, Մասիսում կասեցումներ են կատարվել

ՇՎՏՄ-ն  մշտադիտարկում է իրականացրել Արմավիրի մարզում, Մասիսում 
կասեցումներ են կատարվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ շարունակում է մշտադիտարկումներ  իրականացնել պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, օգոստոսի 11-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկումներ են իրականացրել Էջմիածին քաղաքում և Արմավիրի մարզի մի քանի այլ բնակավայրերում: Մշտադիտարկման ընթացքում մի քանի խախտումներ են արձանագրվել Արմավիրի մարզի բենզալցակայաններում, որտեղ բացակայել են փակ աղբամանները, ջերմաչափերն և ջերմաչափման գրանցամատյանները:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը օգոստոսի 11-ին նաև իրականացրել է կասեցման գործընթաց՝ 24 ժամով կասեցվել են Մասիս քաղաքում  և Արարատի մարզում  գտնվող մի քանի շինանյութի խանութների, ինչպես նաև բենզինի և գազի լցակայանների գործունեությունը: Նշված տնտեսավարողների մոտ ավելի վաղ իրականացված մշտադիտարկումների ընթացքում բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմինը շարունակում  է մշտադիտարկում իրականացնել ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են Պարետատուն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]