Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՀ նախագահը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ֆիզիկա- մաթեմատիկական դպրոցի հիմնադրման հարց

ԱՀ նախագահը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ֆիզիկա-
մաթեմատիկական դպրոցի հիմնադրման հարց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 11-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ներկայացուցիչների՝ «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել նրանց ունեցած ներդրումն Արցախում ոլորտի առաջին հաջողված քայլերի համար և ընդգծել, որ ԱՀ կառավարությունը պատրաստ է քննարկելու ցանկացած առաջարկ, որը կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ապահովմանը: Նախագահի խոսքով՝ այդ ուղղությամբ կարևոր որոշումներ արդեն կայացվել են՝ բարենպաստ դարձնելով հարկային միջավայրը, սակայն ավելի գրավիչ ներդրումային դաշտ ունենալու համար մշակվում են նոր գործիքակազմեր:

Պատվիրակության անդամները ողջունել են Արայիկ Հարությունյանի ցուցաբերած պատրաստակամությունը և խոստացել աջակցել ինչպես ոլորտի զարգացման նոր ծրագրի մշակման, այնպես էլ կադրերի պատրաստման և նոր ներդրումների ներգրավման գործում: Մասնավորապես՝ քննարկվել են բուհական համակարգում ՏՏ ոլորտի նախագծերի իրականացման, ստարտափների ֆինանսավորման, ինչպես նաև` նոր ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի հիմնադրմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]