Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 5054 կազմակերպության գործունեությունը
18:20, 11 Օգոստոս 2020
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 10-ի դրությամբ կայացվել է 5054 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 64 920 ստուգում, որից միայն 664-ը՝ նշված օրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում