1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Վեոլիա Ջուր»-ը ՀԾԿՀ-ին առաջարկել է անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները

«Վեոլիա Ջուր»-ը ՀԾԿՀ-ին առաջարկել է անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման 
և ջրահեռացման սակագները

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել է 2021թ. համար անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընկերության դիմումը հրապարակված է հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Դիմումում նշված է, որ հաշվարկի արդյունքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման սակագների գումարային մեծությունը կազմում է 179.283 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն), որի տարբերությունը 2020թ. գործող սակագնի նկատմամբ կազմում է 0,4%:

«ՀԾԿՀ որոշմամբ՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրված լիցենզիայի պայմանների համաձայն, եթե որևէ հաշվարկային տարվա համար հաշվարկված մանրածախ ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագնի և գործող գումարային սակագնի տարբերությունը չի գերազանցում 0,5%-ը, ապա տվյալ հաշվարկային տարվա համար վերահաստատվում են ծառայությունների մատուցման գործող սակագները: Ելնելով նշվածից՝ խնդրում ենք 2021թ. համար գործող սակագները թողնել անփոփոխ»,- նշված է ընկերության ներկայացրած դիմումի մեջ:

Գործող և առաջարկվող սակագներ՝

  1. Մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 153 դրամ (ներառյալ ԱԱՀ)
  2. Մանրածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 27 դրամ (ներառյալ ԱԱՀ)
  3. Մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 36 դրամ (ներառյալ ԱԱՀ)
  4. Մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 18 դրամ (ներառյալ ԱԱՀ)
  5. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց 11.031 դրամ (ներառյալ ԱԱՀ)

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]