1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՀ-ն 128 մլն եվրո Է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերի աջակցության համար

ԵՀ-ն 128 մլն եվրո Է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերի աջակցության համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշում Է ընդունել 128 միլիոն եվրո տրամադրել 23 նորաստեղծական ծրագրերի ֆինանսավորմաեն համար՝ նպատակամղված նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է օգոստոսի 11-ին: «Եվրահանձնաժողովը կաջակցի 23 գիտական ծրագրերի՝ տրամարդելով 128 միլիոն երվո կորոնավիրուսի շարունակվող համավարակի պատասխանի շրջանակներում: Այդ միջոցներն այն 1,4 միլիարդ եվրոյի մի մասն են, որը Եվրահանձնաժողովը հատկացրել Է համավարակի գլոբալ պատասխանի շրջանակներում միջոցների հանգանակության համար դոնորների խորհրդաժողովում՝ իր մուծման շրջանակներում»,- ասված Է փաստաթղթում:

Այդ ծրագրերում գործի են դրված 347 խմբեր 40 պետություններից, այդ թվում գիտնականների 34 խումբ Եվրամիության կազմի մեջ չմտնող 16 պետություններից: Այդ ծրագրերը նպատակամիտված են ախտորոշման, բուժման միջոցների եւ պատվաստանյութի ստեղծմանը, ինչպես նաեւ դրանց արդյունավետ արդյունաբերական արտադրությանը, հիվանդության տարածման վերահսկողության համար բժշկական տեխնոլոգիաների եւ թվային միջոցների զարգացմանը: Համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվել Է 20 միլիոնից ավելի մարդ, ավելի քան 736 հազարը մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]