Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Լիդիան Արմենիա»-ն ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերգնահատման գործընթաց

«Լիդիան Արմենիա»-ն ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի 
բազայի վերգնահատման գործընթաց

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու տարիների ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով «Լիդիանը» և կապալառու ընկերությունները ստիպված էին կրճատել ավելի քան 1400 աշխատատեղ, այդ թվում Ամուլսարի հարակից համայնքներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը:

« Այս ցավալի գործընթացը նպաստեց համայնքներում արտագաղթի աճին, տեղի բնակչությանը կանգնեցրեց սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի առաջ: Մեր տվյալներով վերջին երկու տարիների ընթացքում այս համայնքներից արտագաղթել է մոտ 500 մարդ:Այս ողջ ընթացքում «Լիդիան»-ը համայնքի բնակիչներից ստացել է աջակցության, աշխատատեղերի վերաբացման բազմաթիվ դիմումներ: Անկախ ստեղծված իրավիճակից «Լիդիան»-ը միշտ եղել է համայնքի բնակչի կողքին և ևս մեկ անգամ վերահաստատում է իր որդեգրած դիրքորոշումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունը տեղեկցնում է, որ օրենքի շրջանակներում ծրագրում է սկսել աշխատատեղերի վերականգնման գործընթացը: Որպես առաջին քայլ ընկերությունը հայտարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց`  հաշվի առնելով վերջին տարիների արտագաղթն ու կադրերի արտահոսքը: Նշվում է, որ Ամուլսարի շրջակա համայնքներից ցանկացողները կարող են օգոստոսի 12-ից սկսած իրենց մասին անհրաժեշտ տեղեկությունները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ փոխանցել համայնքներում «Լիդիան»-ի ներկայացուցիչներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]