Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինացիներին հորդորել են խնայել ուտելիքը

Չինացիներին հորդորել են խնայել ուտելիքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը երկրի բնակիչներին հորդորել Է վերջ դնել ուտելիքի վատնողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը: Չինաստանի ղեկավարը հայտարարել Է, որ «պարենամթերքի նկատմամբ վատնողության երեւույթը սարսափեցնում ու վշտացնում Է»:

Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ հացահատիկի արտադրությունը երկրում տարեցտարի աճում Է, մշտապես հարկ Է գիտակցել ռիսկերը պարենային անվտանգության բնագավառում, եւ այս տարվա համավարակի ազդեցությունը Չինաստանի համար դարձել Է տագնապի ազդանշան:

«Անհրաժեշտ Է ամրապնդել օրենսդրությունը, ուժեղացնել հսկողությունը, ձեռնարկել արդյունավետ միջոցներ, ստեղծել երկարաժամկետ մեխանիզմ եւ վճռականորեն դադարեցնել պարենամթերքի ավելորդ վատնումները:

Հարկ Է քայլ առ քայլ ուժեղացնել քարոզչությունը, արդյունավետորեն չափավորություն եւ խնայողություն պատվաստել ուտելիքի հարցում, հասարակության մեջ ստեղծել ամոթի մթնոլորտ պարենամթերքի վատնողության համար եւ հպարտություն՝ խնայողության համար»,-հայտարարել Է Սի Ծինպինը: Գործակալությունը նշում Է, որ Չինաստանի ղեկավարը միշտ մեծ ուշադրություն Է հատկացրել պարենային անվտանգությանը եւ հանդես եկել վատնողության դեմ ու խնայողության համար պայքարի նախաձեռնությամբ: Ընդգծվում Է, որ Սի Ծինպինը դեռ 2013 թվականից կանոնավոր կերպով կարեւոր հրահանգներ Է տալիս՝ հանդես գալով խիստ խնայողության եւ վատնողությանը հակազդելու կոչերով: Սակայն, չնայած տարբեր մակարդակներով ձեռնարկվող միջոցառումներին, կերակուրների հարցում ավելորդ վատնողության ֆենոմենը բազմաթիվ վայրերում դեռեւս գոյություն ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]