1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օվկիանոսում ամենամեծ «աղբակղզին» հասել Է Ֆրանսիայի չափերին

Օվկիանոսում ամենամեծ «աղբակղզին» հասել Է Ֆրանսիայի չափերին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակի վրա ամենամեծ «աղբակղզին» իր չափերով համեմատելի Է Ֆրանսիայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ժակ Իվ Կուստոյի թոռը, օվկիանոսի հետազոտող եւ պաշտպան Ֆիլիպ Կուստոն եւ նրա կինը՝ Աշլան Բրոկը: «Մենք հինգ հսկայական «աղբակղզիներ» ունենք օվկիանոսի մեջտեղում: Դրանք գոյացել են օվկիանոսային հոսանքների առանձնահատկությունների պատճառով… Այնտեղ պլաստիկե իրեր են ընկնում աշխարհի բոլոր կետերից:

Ամենամեծ «աղբակղզին» գտնվում Է Խաղաղ օվկիանոսում: Չափերով նա ավելի մեծ Է, քան ԱՄՆ-ի Տեխասի նահանգը, մակերեսով հավասար Է Ֆրանսիային»,-ասել Է Բրոքը: Ինչպես հավելել Է Կուստոն, հիմնականում աղբակղզիները բաղկացած են պլաստիկե իրերից, որոնք օվկիանոս են ընկնում գետերից: EarthEcho International բնապահպանական ֆոնդը, որի հիմնադիրը Ֆիլիպ Կուստոն Է, ամբողջ աշխարհից երիտասարդների Է ներգրավում, այդ թվում՝ պլաստիկե աղտոտումից գետերի մաքրման գործին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]