Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աբխազիան Ռուսաստանի հետ սահմանը վերստին չի փակի կորոնավիրուսի պատճառով

Աբխազիան Ռուսաստանի հետ սահմանը վերստին չի փակի կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիան չի պլանավորում վերստին փակել ՌԴ-ի հետ սահմանը, քանի որ կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի ավելացումը հանրապետությունում ոչ մի ձեւով կապված չԷ ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան:

Օգոստոսի 11-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում Բժանիան պատմել Է, որ COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ Աբխազիայի զբոսաշրջիկներին ու քաղաքացիներին բուժման կուղարկեն Կրասնոդարի երկրամաս: Նա կարծում Է, որ սահմանը բացելուց հետո կորոնավիրուսի բռնկումը տեղի Է ունեցել Սուխում քաղաքի հիվանդնոցներից մեկում սանիտարական նորմերը չպահպանելու պատճառով: Վիրուսի տարածման սպառնալիքը կանխել են մասնագետների օպերատիվ գործողությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]