Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հաստատել Է հրաձգության փաստը Սպիտակ տան մերձակայքում

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հաստատել Է հրաձգության փաստը Սպիտակ տան մերձակայքում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հաստատել Է, որ Սպիտակ տան մերձակայքում իրականացվել Է հրաձգություն, որի պատճառով նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն լքել Է մամուլի ասուլիսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Գաղտնի ծառայությունը կարող Է հաստատել, որ 17-րդ փողոցի եւ Փանսիլվանիա-ավենյուի անկյունում հրաձգություն Է իրականացվել (Գաղտնի ծառայության) սպայի մասնակցությամբ:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Ավելի մանրամասն տեղեկատվությունը կհաջորդի»,-ասվում Է ծառայության Twitter-ում: Ավելի վաղ Թրամփը պահակախմբի աշխատակիցների խնդրանով հարկադրված Է եղել ընդհատել մամուլի ասուլիսը: ԱՄՆ-ի նախագահը լրագրողներին պատմում Էր ԱՄՆ-ի տնտեսական հաջողությունների մասին, երբ նրան Է մոտենում Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը եւ ինչ-որ բան բացատրում:

Թրամփը նրան հարցնում Է, թե ինչումն Է բանը. կարճ բացատրություններ Է լսում, որից հետո, ոչ մի բառ չասելով, լքում Է մամուլի ասուլիսի անցկացման վայրը: Նրան անմիջապես հետեւում են նրա վարչակազմի աշխատակիցները, ներառյալ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը: Մի քանի րոպե անց Թրամփը վերադառնում Է եւ հայտնում, որ Սպիտակ տան մերձակայքում տեղի Է ունեցել հրաձգություն, եւ իրավապահ մարմինների աշխատակիցները կրակ են բացել կասկածյալի ուղղությամբ եւ, հավանաբար, վիրավորել նրան: Նրա խոսքով՝ Էլ ոչ ոք չի տուժել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]