Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանրային ծառայությունների գրասենյակում սպասարկվելը պահանջում է ընդամենը 6 րոպե

Հանրային ծառայությունների գրասենյակում սպասարկվելը պահանջում է ընդամենը 6 
րոպե

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում անհրաժեշտ տեղկանքի դիմումը ներկայացնելու համար անհրաժեշտ է ընդամենը 6 րոպե։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր փորձի մասին պատմել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

«Ինձնից ընդամենը վեց րոպե պահանջվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում անհրաժեշտ տեղեկանքի դիմումը ներկայացնելու համար։ Միասնական գրասենյակից օգտվելու առումով կա հինգ առավելություն՝ ժամանակի խնայողություն, բարեհամբույր սպասարկում, հերթագրման էլեկտրոնային հնարավորություն, բանկային տերմինալներով հագեցվածություն, ավտոմեքենա ունեցողների համար կայանելու հնարավորություն»,- նշեց Մարտիրոսյանը։

Նա գրել է, որ իրեն Կադաստրից տեղեկանք է անհրաժեշտ եղել, որը, պարզվել է, ոչ միայն անվճար է, այլև կրկին Միասնական գրասենյակ այցելելու անհրաժեշտություն չկա։

«Պատրաստ լինելու վերաբերյալ SMS ծանուցումը ստանալուց հետո, տրամադրված համարն ու գաղտնաբառը մուտք անելով Կադաստրի էլեկտրոնային համակարգ, այն կկարողանամ ներբեռնել»,- հայտնել է ԱՆ մամուլի խոսնակը։

Միասնական գրասենյակում մատուցվում են՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ: Քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները մեկ կենտրոնից՝ առանց տարբեր պետական մարմիններ այցելելու, ստանալու մի քանի պետական մարմինների հետ կապված ծառայություններ։ Տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով): Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կախված Գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաև հանգստյան օրերին:

Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը միակն է և պաշտոնապես բացվելու օրվանից առ այսօր սպասարկել է 1500-ից ավելի քաղաքացու։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am