Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է առաջիկայում զերծ մնալ զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումներից

Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է առաջիկայում զերծ մնալ զբոսաշրջային 
փաթեթների ձեռքբերումներից

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից հորդորում են զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոմիտեից հայտնում են, որ ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` մինչև Հայաստանում արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասվորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս։

«Ուստի, հորդորում ենք հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից»,- տեղեկացնում են կոմիտեից։

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: Այս ընթացքում դադարեցված են կանոնավոր ավիափոխադրումները։ Իրականացվում են միայն  չարտերային թռիչքներ` Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների և հայրենիք մեկնող օտարերկրացիների համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]