Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վնասը նախնական գնահատվում Է 3 մլրդ դոլար

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վնասը նախնական գնահատվում Է 3 մլրդ դոլար
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապահովագրական ընկերությունները Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վնասները նախնական գնահատում են 3 միլիարդ դոլար՝ մոտավորապես այնքան , որքան 2015 թվականի օգոստոսին Տյանցզինի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով, հայտնել Է Splash-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թեեւ անցյալ շաբաթ երեքշաբթի օրը Բեյրութում պայթյունն ավելի հզոր Էր, քան հինգ տարի առաջ Չինաստանի նավահանգստում, Տյանցզինում ոչնչացվեցին ավելի թանկ արժեցող բեռներ, ներառյալ հազարավոր ավտոմոբիլներ: Տյանցզինի նավահանգստում վթարի արդյունքներով ապահովագրական պահանջների գումարը մինչ օրս ամենախոշորն Էր խաաղաղ ժամանակի պայմաններում նավահանգիստների ապահովագրության պատմության մեջ:

Վերջին տվյալների համաձայն՝ Լիբանանում զոհվել Է ավելի քան 150 մարդ, շատերն անհայտ կորել են: Բեյրութի նահանգապետն օգոստոսի 10-ին հայտնել Է, որ շատ զոհերի, ովքեր կապեր չունեն տեղի բնակիչների հետ, օրինակ՝ վարորդների կամ նավահանգստում աշխատող օտարերկրացիների ինքնությունը հնարվոր չԷ որոշել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]