Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հանգստյան ուղեգրեր համավարակի դեմ պայքարող բուժաշխատողներին. Մանե Թանդիլյանը դիմել է ՀՀ վարչապետին

Հանգստյան ուղեգրեր համավարակի դեմ պայքարող բուժաշխատողներին. Մանե 
Թանդիլյանը դիմել է ՀՀ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ հանգստյան ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին ովքեր այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում և, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, շարունակում են անձնվեր կատարել իրենց աշխատանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

«Առաջարկի հիմնավորումն այն է, որ այս ժամանակահատվածում բուժաշխատողները աշխատել են գերծանրաբեռնված և անկանոն գրաֆիկով, իսկ առաջարկի նպատակն իրենից ներկայացնում է սոցիալ-հոգեբանական մոտեցում՝ կարևորելով բուժաշխատողների առողջ կյանքը, որը հնարավորություն կտա նրանց վերականգնել իրենց առողջությունը և խթան կլինի՝ շարունակելու իրենց գործունեությունը։ Այս առաջարկը կյանքի կոչելով՝ ոչ միայն կարևորվում է բուժաշխատողների կյանքն ու առողջությունը, այլև, խթանում է Հայաստանի Հանրապետությունում գործող հյուրանոցային բիզնեսի գործունեությանը, որոնք կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման պատճառով լուրջ խնդրի առաջ են կանգնել և գտնվում են կաթվածահար վիճակում»,-ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]