Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օգոստոսի 12-ին կդադարեցվի Աջափնյակի որոշ հատվածների գազամատակարումը

Օգոստոսի 12-ին կդադարեցվի Աջափնյակի որոշ հատվածների գազամատակարումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհով անցնող նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 13-ի ժամը 16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Նորվեգական, Գ-1, Գ-3 թաղամասերի, Հասրաթյան փողոցի թիվ 25/2, 25/4, Մազմանյան փողոցի թիվ 5/9, Նորաշեն փողոցի թիվ 4, 12/16, 37, Գ.Չաուշի փողոցի թիվ 14/7 հասցեների բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]