Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ինտերը» և «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում են

«Ինտերը» և «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում են

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան քառորդ եզրափակիչի մի քանի խաղեր:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարում իտալական «Ինտերը» մրցեց Լևերկուզենի «Բայերի» հետ: Իտալական ակումբը հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ:

Օրվա մյուս խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» լրացուցիչ ժամանակում կարողացավ առավելության հասնել դանիական «Կոպենհագենի» նկատմամբ: Միակ և հաղթական գոլը խաղի 95-րդ րոպեին խփեց Ֆերնանդեշը՝ 11 մետրանոցի շնորհիվ: «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում է:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]