Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հրշեջ-փրկարարները մարել են Գողթանիկի անտառի բռնկված հրդեհը. այրվել է մոտ 4 հա  տարածք

Հրշեջ-փրկարարները մարել են Գողթանիկի անտառի բռնկված հրդեհը. այրվել է մոտ 4 
հա  տարածք

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջ-փրկարարները մարել են Եղեգիս համայնքի Գողթանիկ բնա­կավայրի «Ջանի» կոչվող տարածքի անտառի հրդեհը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Օգոստոսի 10-ին, ժամը 05։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ կան ծխացող օջախներ։

Դեպքի վայրում աշխատել են ինը փրկարար ծառայող։

Դեպքի վայր է մեկնել նաև ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ 

Հրդեհը մարվել է ժամը 17:12-ին: Տարբեր օջախներով այրվել է մոտ 4 հա բուսածածկ տարածք:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին, ժամը 16:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս համայնքի Գողթանիկ բնա­կավայրի «Ջանի» կոչվող տարածքում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ճանապարհի դժվար անցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները հրդեհի օջախին մոտենալու համար ճանապարհը շարունակել են ոտքով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին: Այրվում է մոտ 4 հա բուսածածկ տարածք:

Հրդեհաշիջմանը մասնակցել են 15 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց Ձորի անտառտնտեսության մասնաճյուղի 6 աշխատակից:

Ժամը 23:31-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են․ տեղում հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]