1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ջրափրկարարները Աճարկուտ գյուղի լճից դուրս են բերել քաղաքացու դին

Ջրափրկարարները Աճարկուտ գյուղի լճից դուրս են բերել քաղաքացու դին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 10-ին, ժամը 13։54-ին ահազանգ է ստացել, որ Աճարկուտ գյուղի  «Չարղոշան» կոչվող  վայրի տաղավարների մոտակայքում քաղաքացին ընկել է լիճը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները լճից (ափից մոտ յոթ մետր հեռավորությունից և մոտ երեք մետր խորությունից) հանել են Ռաֆայել Խ․-ի (ծնված 1983 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]