Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բիլ Գեյթսը պատմել է, թե երբ աշխարհը կհաղթահարի կորոնավիրուսը

Բիլ Գեյթսը պատմել է, թե երբ աշխարհը կհաղթահարի կորոնավիրուսը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի պանդեմիան կհաջողվի կանգնեցնել միայն երկուսուկես տարի անց, կարծում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք՝ հարուստ աշխարհը, հիմնականում կհաղթահարենք այդ համավարակը 2021 թվականի վերջին, իսկ աշխարհն ընդհանուր առմամբ կհաղթահարի 2022 թվականի վերջին»,- ասել է Գեյթսը Wired-ին տված հարցազրույցում:

Ընդ որում, միլիարդատիրոջ խոսքով՝ պանդեմիան զգալիորեն դանդաղեցրել է մալարիայի, պոլիոմիելիտի և ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համար դեղամիջոցների որոնման առաջընթացը։

«Տարիներ կանցնեն, մինչև մենք վերադառնանք այն վիճակին, որում գտնվում էինք 2020 թվականի սկզբին։ Սա Առաջին համաշխարհային պատերազմը չէ և Երկրորդ համաշխարհային պատերազմն էլ չէ, բայց բացասական ցնցումների մասշտաբներն ամբողջ համակարգի համար համադրելի են»,- նշել է Բիլ Գեյթսը։

 

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]