Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունվար

Աղբյուրը նշել Է Բեյրութի պայթյունի հիմնական պատճառը

Աղբյուրը նշել Է Բեյրութի պայթյունի հիմնական պատճառը
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի նավահանգստում պայթյունի գործով հետաքննությունը դիտարկում Է այն բոլոր հնարավոր վարկածները, որոնք հանգեցրել են ողբերգության. հիմնականներն են՝ անփութությունը եւ կոռուպցիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել են հետաքննության ընթացքին իրազեկ աղբյուրները:

Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ «հետաքննությունը կենտրոնացած Է ամոնիակի սելիտրայի խմբաքանակի պահելու հետ կապված պատճառների վրա, չնայած դրա պահեստավորման վտանգավորության վերաբերյալ գրավոր ծանուցումներին»:

«Առավել հավանական վարկածն անփութությունն Է, որն ուղղակիորեն կապված Է հասարակության մեջ կոռուպցիայի հետ, հատկապես այն բանի լույսով, որ միմյանց փոխարինող Լիբանանի կառավարությունները չեն ազատվել վտանգավոր ամոնիակի սելիտրայի խմբաքանակից, որը շարունակել են Բեյրութի նավահանգստում պահել ավելի քան յոթ տարի»,-ասել Է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը:

Նրա խոսքով՝ «ներկայում բոլոր տվյալները մատնանշում են, որ քիմիական նյութերի՝ Բեյրութի նավահանգիստ բերելը քաղաքական նպատակներ չի հետապնդել»:

Նաեւ, աղբյուրների խոսքով, տեղեկատվության չկա այն մասին, որ ամոնիակի սելիտրայի խմբաքանակն ուղարկվել Է «Հըզբոլլահ»-ի (շիա խմբավորում) կամ Սիրիայի զինված խմբավորումների կողմից:

Այնուամենայնիվ, աղբյուրները, որոնց հետ ՌԻԱ Նովոստիի թղթակցին հաջողվել Է զրուցել, չեն բացառել «ավիահարձակման վարկածը, որը, սակայն, պետք Է հաստատված լիներ աերոլուսանկարներով, որոնք լիբանանյան իշխանությունները փորձում են ստանալ արտաքին կողմերից»:

Ավերիչ պայթյունը որոտացել Էր օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում գտնվող Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մերձակայքում: Պայթուցիկ ալիքը ոչնչացրել եւ վնասել Է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել են ապակիները: Զոհվել Է 158 մարդ, 6 հազարը վերքեր են ստացել: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ Էր դարձել նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը 2014 թվականին բռնագրավվել Էր մաքսային ծառայությունների կողմից: Երկրում սուգ Է հայտարարվել: Քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել:

Լիբանանի նախագահ Միշել Աունը չի բացառել պայթյունին արտաքին ուժերի մասնակցությունը, նրանց կողմից օգտագործված հրթիռները կամ ռումբերը:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ