1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Նոա»-ի մարզիչը Եվրոպայի լիգայի առաջին մրցակցին հեշտ չի համարում

«Նոա»-ի մարզիչը Եվրոպայի լիգայի առաջին մրցակցին հեշտ չի համարում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակի կարծիքով՝ Եվրոպայի լիգայում իր թիմին բաժին է ընկել ոչ հեշտ մրցակից:

«Մեզ բաժին ընկավ ոչ ամենաթույլ մրցակիցը եղած թիմերից։ Ասեմ, որ եղած 4 թիմերից ամենաքիչը կուզենայինք իրենց դեմ խաղալ։ Հեշտ չի լինելու, «Կայրաթ»-ն ունի շատ որակյալ ֆուտբոլիստներ՝ աստղեր, այսպես ասենք։ Դրան գումարած նաև այն, որ մեզ արտագնա խաղ է սպասում, որտեղ մրցակիցը, բնականաբար, առավելություն է ստանում։ Իհարկե, փորձելու ենք որակյալ, արագ ֆուտբոլ խաղալ, բայց շատ ծանր է լինելու» «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մարզչի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պիկուշչակի խոսքով`«Նոա»-ին` հաղթանակի հասնելու օգնող գործոններից մեկը դառնա այն, որ Ղազախստանի առաջնությունում երկար դադար է, «Կայրաթ»-ը մի քանի մրցափուլ է անցկացրել գարնանը, հետո՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջնությունը դադարեցվել է: «Պետք է ուսումնասիրենք «Կայրաթ»-ի խաղերը, անկեղ ասեմ՝ մինչ այժմ այնքան էլ չեմ հետևել Ղազախստանի առաջնությանը։ Դեռևս ամբողջական պատկերացում չունենք, թե ինչպես է խաղում մրցակիցը, սակայն հաշվի առնելով, որ իրենց առաջատար ֆուտբելիստներից է վերջերս «Կայրաթ» տեղափոխված Վագներ Լավը՝ շատ որակյալ թիմ է մեզ դիմակայելու»,-ասել է նա:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Նոա»-ն արտագնա խաղում կմրցի ղազախական «Կայրաթ»-ի հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]