Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռուսաստանը եւ Կիպրոսը պայմանավորվել են հարկային համաձայնագրի ուղղումների շուրջ

Ռուսաստանը եւ Կիպրոսը պայմանավորվել են հարկային համաձայնագրի ուղղումների 
շուրջ
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Կիպրոսը պայմանավորվել են կրկնակի հարկման համաձայնագրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը, հայտնել Է Կիպրոսի ֆինանսների նախարար Կոնստանտինոս Պետրիդիսը:

Մոսկվայում օգոստոսի 10-ին եւ 11-ին անցկացվում Է բանակցությունների վերջին փուլն այն բանից հետո, երբ Ռուսաստանը որոշեց միակողմանի կարգով դադարեցնել համաձայնագրի գործողությունը փաստաթղթի մեջ ուղղումներ մտցնելուց Նիկոսիայի հրաժարվելու պատճառով:

«Վերականգնելով Ռուսաստանի եւ Կիպրոսի միջեւ տնտեսական կապերի նկատմամբ վստահությունը, համաձայնագրի ուղղումներն այսօր համաձայնեցվել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Կարեւոր եւ փոխշահավետ համաձայնագիր Է»,-Պետրիդիսը գրել Է Twitter-ի իր օգտահաշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]