Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայում հայ դիվանագետները հարգել են Սևրի պայմանագիրը ստորագրած Ավետիս Ահարոնյանի հիշատակը

Ֆրանսիայում հայ դիվանագետները հարգել են Սևրի պայմանագիրը ստորագրած 
Ավետիս Ահարոնյանի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում երիտասարդ հայ դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանի Հանրապետության անունից Սևրի պայմանագիրը ստորագրած Ավետիս Ահարոնյանի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երիտասարդ դիվանագետները հարգանքի տուրք մատուցեցին Փարիզի խաղաղության համաժողովին Հայաստանի պատվիրակության ղեկավար, գրող Ավետիս Ահարոնյանի հիշատակին, ով 100 տարի առաջ այս օրը՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է Սևրի խաղաղության պայմանագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Առաջին աշխարհամարտի ավարտից 2 տարի անց Թուրքիայի սուլթանական կառավարության և պատերազմում հաղթած պետությունների՝ այդ թվում Հայաստանի միջև 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր 160 հազար քկմ: Այն մինչ օրս շարունակում է մնալ ուժի մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]