Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը մշակման վերջնական փուլում է

«Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը մշակման վերջնական փուլում է

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանան հումանիտար օգնության ուղեկցության և համայնքային այցի ընթացքում հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության նախագահ Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի և Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայնտեցին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Ողջունելով հյուրերին՝ Վերապատվելին ընդգծել է, որ մեծ պատիվ է Լիբանանի համար այս դժվարին օրերին հայաստանյան պատվիրակությանն ընդունելը և իրենց կողքին տեսնելը: «Երբ տեսա հումանիտար օգնության «Armenia» գրությամբ ինքնաթիռը՝ հետնապատկերում Արարատը, անկեղծորեն հուզվեցի»,- նշել է Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը՝ ներկայացնելով նաև համայնքային իրավիճակը և նախքան պայթյունը երկրում տիրող տնտեսական ճգնաժամն ու դրա ուղղակի ազդեցությունը հայ համայնքի վրա: Վերապատվելին ասել է նաև, որ պայթյունը մեծ հուզական և հոգեբանական ազդեցություն է ունեցել լիբանանահայության վրա:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպման ընթացքում մանրամասներ է ներկայացրել հումանիտար առաքելության և սպասվող մյուս օդանավերի մասին, անդրադարձ կատարել հայրենադարձության գործընթացի ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվող քայլերին: Գլխավոր հանձնակատարը հատկապես կարևորել է մինչև տարեվերջ հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծումը և «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունումը, որն այս պահին մշակման վերջնական փուլում է:

Այնուհետ շրջայց է տեղի ունեցել Հայ Ավետարանական եկեղեցում, որի հայտնի վիտրաժե խաչն ամբողջությամբ կոտրվել է: Պատվիրակության անդամները այցելել են նաև Հայկազյան համալսարան, ականատես եղել կրթական հաստատության կրած վնասներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am