Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արգենտինան հետաձգել Է Ռուսաստանի հետ համատեղ ԱԷԿ-ի կառուցումը

 Արգենտինան հետաձգել Է Ռուսաստանի հետ համատեղ ԱԷԿ-ի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինան հարկադրված Է եղել հետաձգել Է Ռուսաստանի հետ համատեղ ատոմային Էլեկտրակայանի կառուցման պլանավորումը երկրում ստեղծված տնտեսական խնդիրների պատճառով, սակայն դեռեւս շահագրգռված Է նախագծով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ռուսաստանում Արգենտինայի դեսպան Ռիկարդո Լագորիոն:

«Մենք հենց նոր ձեռք բերեցինք շատ հաջող համաձայնագիր, սակայն Արգենտինայի համար բեկումնային պահ Է տնտեսության մեջ: Այդ պլանները նկատի չեն առնվել տնտեսական եւ ֆինանսական հանգամանքների պատճառով, եւ այդ վիճակը կպահպանվի մոտ ապագայում: Դրանք (պլանները) դեռեւս քննարկվում են, դեռեւս հետաքրքրություն են ներկայացնում: Հնարավոր Է՝ դրանք հարկադրված կլինեն փոքր-ինչ երկար սպասել»,-հայտարարել Է Լագորիոն: Ավելի վաղ «Ռուսատոմ Օվերսիզ»-ի (մտնում Է «ՌՈսատոմ»-ի մեջ) ղեկավար Եվգենի Պակերմանովը հայտնել Էր այն մասին, որ Ռուսաստանը եւ Արգենտինան քննարկում են փոքր հզորությամբ վերջրյա եւ ցամաքային ատոմային Էլեկտրակայանի համատեղ կառուցման հնարավորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]