1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը ծառայություն է մատուցել 1500 քաղաքացիների

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը ծառայություն է մատուցել 1500 
քաղաքացիների

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը, որտեղ մատուցվում են ինը ոլորտների 97 պետական ծառայություններ, գործարկումից ի վեր ծառայություն է մատուցել 1500 քաղաքացիների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Հուլիսի 22-ին պաշտոնապես գործարկեցինք Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը, որտեղ մատուցվում են ինը ոլորտների 97 պետական ծառայություններ։ Այս կարճ ժամկետում Գրասենյակը սպասարկել է 1500 քաղաքացիների։

Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Միասնական գրասենյակում մատուցվում են՝

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի,

Պետական եկամուտների կոմիտեի,

Ազգային արխիվի,

Սոցիալական ապահովության ծառայության,

Միգրացիոն ծառայության,

Կադաստրի կոմիտեի,

Թաղման բյուրոյի,

ինչպես նաև նոտարական ծառայություններ:

Մեր քաղաքացիների համար ստեղծել ենք բոլոր հարմարավետ պայմանները մեկ կենտրոնից՝ առանց տարբեր պետական մարմիններ այցելելու, ստանալու մի քանի պետական մարմինների հետ կապված ծառայություններ։

Տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով):

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կախված Գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաև հանգստյան օրերին»,- գրել է նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]