Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀԴՄ կիրառման կանոնների խախտման բացահայտման ուղղությամբ

ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀԴՄ կիրառման կանոնների 
խախտման բացահայտման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված հսկողությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների բացահայտման ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Կոմիտեի տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում 2020թ. հուլիսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, ինչը 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն է:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողների հարկային կարգապահությունը հարկային մարմնի ուշադրության կենտրոնում է: Կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]