Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավիաընկերությունները Ռուսաստանից չվերթներ են բացում Թուրքիայի առողջարաններ

Ավիաընկերությունները Ռուսաստանից չվերթներ են բացում Թուրքիայի առողջարաններ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօրվանից Ռուսաստանից թռիչքներ են սկսվել Թուրքիայի առողջարաններ՝ Անթալիա, Բոդրում եւ Դալաման. տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կանոնավոր եւ չարթերայիան չվերթները Մոսկվայից Անթալիա պլանավորում են «Աերոֆլոտ»-ը, S7-ը, «Ուրալյան ավիաուղիները», Royal Flight-ը, «Հաղթանակը», «Իկար»-ը, Red Wings-ը, «Հյուսիսային քամին», Azur air-ը, «Ռոսիա»-ն եւ Ifly-ը: Դալաման կարելի Է թռչել S7-ի, «Ուրալյան ավիաուղիների», Royal Flight-ը, «Իկար»-ի, «Հյուսիսային քամու», Azur air-ի եւ «Աերոֆլոտ»-ի, Բոդրում՝ Red Wings-ի, «Հյուսիսային քամու», Azur air-ի եւ «Աերոֆլոտ»-ի օգնությամբ:

Թռիչքները վերսկսում են նաեւ թուրքական Turkish Airlines, Pegasus Airlines եւ Corendon Airlines ավիաընկերությունները: Դրանք նաեւ թռչելու են Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից եւ Դոնի Ռոստովից: Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերսկսել Է այն թռիչներն արտասահման, որոնք ընդհատվել Էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Առաջին երկրները, որոնք բացվել են ռուսաստանցիների համար, Թուրքիան (Անկարա եւ Ստամբուլ) եւ Մեծ Բրիտանիան են, ինչպես նաեւ Տանզանիան, թեեւ այնտեղից ուղիղ չվերթներ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]