Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Չինաստանը բողոք Է հայտնել մի շարք երկրների Հոնկոնգի պատճառով

Չինաստանը բողոք Է հայտնել մի շարք երկրների Հոնկոնգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը ներքին գործերին միջամտություն Է համարել ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունն այն մասին, որ ՉԺՀ-ն խախտում Է Հոնկոնգի ինքնավարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն եւ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն Էին տարածել, որում ՉԺՀ-ին մեղադրել են Հոնկոնգի ինքնավարությունը խախտելու մեջ՝ կապված ազգային անվտանգության մասին օրենք ընդունելու հետ, որը, նրանց պնդմամբ, «խաթարում Է Հոնկոնգի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունը»:

Նաեւ հինգ երկրները դատապարտել են ինքնավարության խորհրդարանական ընտրությունների հետաձգումը, որը, նրանց խոսքով, վնասում Է ժողովրդավարական գործընթացը: «Կանադայի եւ մյուս երկրների արտգործնախարարները օգոստոսի 9-ին հրապարակել են հայտարարություն, որում կրկին անպատասխանատու հայտարարություններ են արել Հոնկոնգի վերաբերյալ՝ կոպտորեն միջամտելով Չինաստանի ներքին գործերին: Չինական կողմը խիստ դժգոհություն եւ վճռական բողոք Է հայտնում»,-ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Կանադայում Չինաստանի դեսպանության կայքում:

Դեսպանությունում նշել են, որ Հոնկոնգի վարչակազմը որոշում Է ընդունել խորհրդարանական ընտրությունները հետաձգել համաճարակաբանական դժվային իրադրության պատճառով՝ բնակիչների առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, իսկ ազգային անվտանգության մասին օրենքը վերացրել Է թերությունը Հոնկոնգի օրենդրության մեջ, այն նպաստելու Է խաղաղության ու անվտանգության երկարաժամկետ ապահովմանը տարածաշրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]