Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Իրանում հայտարարել են, որ Լիբանանում որոշ բողոքավորների հրահրում են արտասահմանից

Իրանում հայտարարել են, որ Լիբանանում որոշ բողոքավորների հրահրում են արտասահմանից

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում բողոքի ակցիաների որոշ մասնակիցներ աջակցություն են ստանում արտասահմանից: Օգոստոսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բնական Է, որ այդպիսի խոշոր պատահարից հետո (խոսքը վերաբերում Է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունին – ծանոթ. խմբ.) մարդիկ դժգոհ են,- ասել Է նա:- Սակայն մարդկանց որոշ խմբերի դրդում են արտասահմանից որոշակի նպատակներով»: ՝ Բեյրութի կենտրոնում փողոցային բողոքները շարունակվում են երկրորդ օրը: Օգոստոսի 8-ին ընդհարումները կրել են կատաղի բնույթ, օրվա արդյունքներով, ինչպես հայտնել Է քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, վիրավորվել Է 490 մարդ, այդ թվում շուրջ 70 ոստիկան: Բանակի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ Բեյրութում անկարգությունների ճնշման ժամանակ վիրավորվել Է 105 զինծառայող, այդ թվում ութ սպա: Բողոքի շարժման մասնակիցները, որոնց պաշտպանում Է ընդդիմությունը, պահանջում են տեխնոկրատ Հասան Դիաբի գլխավորած կառավարության հրաժարականը, վաղաժամկետ ընտրություններ եւ օգոստոսի 4-ին Բեյրութի նահահանգստում տեղի ունեցած պայթյունի միջազգային հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]