Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռուսաստանցի փրկարարներն ութ զոհվածի մարմին են գտել Բեյրութում

 Ռուսաստանցի փրկարարներն ութ զոհվածի մարմին են գտել Բեյրութում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի փրկարարները որոնողական գործողության ժամանակ ութ զոհվածի մարմին են հայտնաբերել եւ դուրս հանել փլվածքների տակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի ծառայությունում: «Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները բուժօգնություն են ցուցաբերել 268 հոգու, այդ թվում՝ 29 երեխայի: Ռոսպոտրեբնադզորի լաբորատորիայի աշխատակիցների կողմից անցկացվել Է COVID-ի 248 թեստ, իսկ Ռուսաստանի ԱԻՆ-ի հոգեբանները օգնություն են ցուցաբերել 33 մարդու»,-հայտարարել են ԱԻՆ-ում: Այնտեղ նշել են, որ արտակարգ իրավիճակների գոտում աշխատելու ժամանակ փրկարարների եւ կինոլոգիական ծառայությունների կողմից հետազոտվել Է 300 քառակուսի մետր տարածք, այդ թվում՝ 6800 քառակուսի մետրը՝ անօդաչուների օգնությամբ:

«Ռուսաստանցի փրկարարները շարունակում են հումանիտար գործողությունը գործնական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ պայթյունի հետեւանքների վերացնելու համար»,-հավելել են գերատեսչությունում: ՌԴ-ի ԱԻՆ-ը Բեյրութում փրկարարական գործողությանը ձեռնամուխ Է եղել օգոստոսի 6-ից: Ավերիչ պայթյունը որոտացել Էր օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում գտնվող Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մերձակայքում: Վերջին տվյալների համաձայն, զոհվել Է առնվազն 100 մարդ, շուրջ 4 հազարը տուժել են:

Պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել Է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել են ապակիները: Վնասվել Է միջազգային օդանավակայանի շենքը: Պայթյունի հարվածն զգացել են նույնիսկ Կիպրոսում: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ Էր դարձել նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը 2014 թվականին բռնագրավվել Էր մաքսային ծառայությունների կողմից: Երկրում սուգ Է հայտարարվել: Քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]