Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արցախում հաստատվել է COVID-19-ի 1 նոր դեպք

Արցախում հաստատվել է COVID-19-ի 1 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ Արցախում հաստատված դեպքերի թիվը  251 է, որոնցից  227-ն առողջացել է։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

«Արցախում COVID-19-ի 1 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ստեփանակերտի բնակչի մոտ, ով նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր էր: Միևնույն ժամանակ, COVID-19-ի ախտորոշմամբ 13 հոգի ապաքինվել է և լքել մեկուսացման վայրը: Թեստավորումների նպատակով 116 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7071 փորձանմուշի հետազոտություն: Կա 44 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 23 պացիենտ: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]