Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լուկաշենկոն 80,23 տոկոսով հաղթում Է Բելառուսի նախագահի ընտրություններում

Լուկաշենկոն 80,23 տոկոսով հաղթում Է Բելառուսի նախագահի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշանկոն ընտրություններում ստացել Է ընտրողների ձայների 80,23 տոկոսը: Այս նախնական տվյալները հրապարակել Է երկրի Կենտրոոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Լիդիա Երմոշինան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել Է ձայների 80,23 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայան՝ 9,90 տոկոսը»,- ասել Է նա:

Աննա Կանոպացկայան ապահովել Է ընտրողների 1,68 տոկոսի պաշտպանությունը, Սերգեյ Չերեչենը հավաքել Է ձայների 1,13 տոկոսը, Անդրեյ Դմիտրիեւն ունի 1,04 տոկոս ձայն: Բոլորի դեմ արտահայտվել Է քվեարկողների 6,02 տոկոսը: ԿԸՀ-ի ղեկավարի խոսքով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 84,23 տոկոս: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարծում Է, որ նախագահի ընտրություններում քվեարկության արդյունքներն գզալիորեն չեն տարբերվի նախնական արդյունքներից, հայտարարել Է Երմոշինան:

«Չեմ կարծում, թե արդյունքներն Էական կերպով կփոխվեն»,- ասել Է նա: Ավելի վաղ Երմոշինան հայտնել Է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պլանավորում Է ընտրությունների պաշտոնական վերջնական արդյունքները հայտարարել օգոստոսի 14-ին:

Լուսանկարը՝ ՏԱՍՍ-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]