Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ինչ լրացուցիչ միջոցառումեր կարող են կիրառել ձեռներեցները կորոնավիրուսը կանխելու համար

Ինչ լրացուցիչ միջոցառումեր կարող են կիրառել ձեռներեցները կորոնավիրուսը 
կանխելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օրերս ունեցած հանդիպման ընթացքում, ի թիվս բարձրացված այլ հարցերի, անդրադարձ է եղել նաև այն լրացուցիչ միջոցառումներին, որոնք ձեռներեցները կորոնավիրուսային վարակի կանխման համար կարող են կիրառել աշխատատեղերում՝ ի լրումն պարետատան կողմից սահմանված կամ ընկերություններում գործնականում արդեն իսկ կիրառվող քայլերի։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից, անսալով գործարարների այդ շահագրգիռ հարցադրմանը՝  ՀՀ առողջապահության նախարարությունը ՀԱԳՄ-ին տրամադրած տեղեկատվությամբ նախ կարևորել է զանգվածային միջոցառումների կազմակերպումից և մասնակցությունից ձեռնպահ մնալը։

Ըստ վիճակագրության՝ կորոնավիրուսային վարակի տարածման ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը հենց զանգվածային հավաքներին մասնակցությունն է։ Վարակմանը նպաստում են նաև աշխատանքային ընդմիջումները, որոնց ընթացքում աշխատակիցներն ավելի անմիջական շփումների առիթ են ունենում։ ԱՆ մասնագետները հորդորել են նաև ընկերություններում զերծ մնալ գործընկերների հետ ձեռքսեղմումներից և գրկախառնություններից։

Մեծապես կարևորվում է աշխատատեղերում գրանցամատյանների վարումը, որտեղ ոչ միայն կարձանագրվեն աշխատակիցների հաճախումների և ջերմաչափումների տվյալները, այլև աշխատավայրից դուրս ունեցած նրանց շփումները, զանգվածային միջոցառումերին մասնակցության մանրամասները։

ԱՆ-ից ևս մեկ անգամ ընդգծել են աշխատատեղերում դիմակների կրման, ջերմաչափման, սոցիալական հեռավորության ապահովման, պարբերական ախտահանման պայմանների պարտադիր պահպանումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]