Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պակիստանում ավելի քան 60 մարդ Է զոհվել անձրեւների եւ հեղեղումների հետեւանքով

Պակիստանում ավելի քան 60 մարդ Է զոհվել անձրեւների եւ հեղեղումների հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանում վերջին երեք օրն առնվազն 64 մարդ Է դարձել մուսոնային անձրեւների եւ հեղեղումների զոհ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին այդ մասին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը: Պակիստանի Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային վարչության տվյալներով՝ ամենից շատ թվով զոհվածները Խայբեր Փախթունխվայի հյուսիս – արեւմտյան նահանգում են: Տարածաշրջանում խախտված Է կապը հեղեղված շրջանների հետ, գետերի վարարումը ոչնչացրել Է հարյուրավոր բնակելի տներ, քանդել կամուրջներ եւ Էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերի հենարաններ:

Սինդի հարավային նահանգում ջրանցքներից մեկի ամբարտակի ճեղքումը հանգեցրել Է մարդկային զոհերի եւ մի քանի գյուղերի ջրածածկման: Դրանց բնակիչների տարահանմանը ներգրավել են բանակային ստորաբաժանումներ եւ ուղղաթիռներ: Աղետի գոտում բացել են շարժական հոսպիտալ, որտեղ օգնություն Է ցույց տրվում տուժածներին: Անձրեւները կազմալուծել են բնականոն կյանքը Պակիստանի խոշորագույն քաղաքներ Կարաչիում եւ Լահորում: Մեգապոլիսների փողոցները ծածկված են ջրով, հորդացումը լրջորեն դժվարացրել Է տրանսպորտի եւ քաղաքային ծառայությունների աշխատանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]