Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Արցախի ժողովրդից Լիբանանին». մարդասիրական օգնությամբ ինքնաթիռ է ուղարկվել Բեյրութ 

«Արցախի ժողովրդից Լիբանանին». մարդասիրական օգնությամբ ինքնաթիռ է 
ուղարկվել Բեյրութ 

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախից մարդասիրական օգնությամբ ինքնաթիռ է ուղարկվել Լիբանան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Օգնությունն ուղարկվել է Հայաստանի սրտից և Արցախի ժողովրդից: 2 ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն: Այսքանով, սակայն, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը և հայ համայնքին չի ավարտվում»,- գրել է Փաշինյանը և խաղաղություն մաղթել եղբայրական Լիբանանին:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հայտնել է, որ «Արցախի ժողովրդից Լիբանանին» հատուկ չվերթով հումանիտար օգնություն տանող ինքնաթիռը ժամանել է Բեյրութ: Աջակցությունը պարենամթերքի տեսքով է, նախաձեռնության հեղինակը՝ Արցախի կառավարությունը: «Եվ սա դեռ ամենը չէ, որովհետև վաղն այս թեմայի շուրջ աշխատանքային նիստ կհրավիրեմ, իսկ որոշումների մասին ձեզ, անշուշտ, կտեղեկացնեմ: Այս ծանր փորձությունը հաղթահարելու ճանապարհին Արցախը Լիբանանի հետ է»,-  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հարությունյանը: 

Հայաստանն օգոստոսի 8-ին իրականացրել է առաջին չվերթը դեպի Բեյրութ` որպես հումանիտար օգնություն ուղարկելով դեղորայք և առողջապահական պարագաներ։ 

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 157-ը, վնասվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի շարքում 13 հայ կա և շուրջ 300 վիրավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]