Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սևանում և Սևան-Հրազդան ջրանցքում քաղաքացիներ են ջրահեղձվել

Սևանում և Սևան-Հրազդան ջրանցքում քաղաքացիներ են ջրահեղձվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 9-ին, ժամը 17։35-ին ահազանգ է ստացել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ Եղեգնուտ լողափում, նկատվում է խեղդվող քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջրասուզակները Սևանա լճից դուրս են բերել Նորայր Մ․-ի (1990 թ․) դին։

Օգոստոսի 9-ին, ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարը մարդ է ընկել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները Սևան-Հրազդան դերիվացիոն ջրանցքից դուրս են բերել Մհեր Ե․-ի (ծնված 2005 թ.) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]