1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՃՏՊ Ծղուկ գյուղի մոտակայքում․ կան զոհեր

ՃՏՊ Ծղուկ գյուղի մոտակայքում․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 9-ին, ժամը 16։05-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 28-րդ կմ-ին բախվել են «Toyota Fortuner» (վարորդ՝ Միհրան Գ․, ծնված 1971 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Աշոտ Գ․) մակնիշների ավտոմեքենաները։ ՃՏՊ-ի հետևանքով «Toyota Fortuner» ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները (Արմեն Գ․, ծնված 2011 թ., Նարեկ Գ․, ծնված 2005 թ․ և Թամարա Մ․, ծնված 1983 թ․) տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահ­մա­­նա­զատել տարածքը, ինչպես նաև ավտոմեքենայից դուրս են բերել դիերը և մոտեցրել շտապօգնու­թյան ավտոմեքենային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]