Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Կյանքից հեռացել է ֆուտբոլի մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը

Կյանքից հեռացել է ֆուտբոլի մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեսունչորս տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆուտբոլի մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացնում է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը։

«Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը ցավակցում է ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին»,- ասվում է գրառման մեջ:

Լևոն Ղասաբօղլյանը խաղացել է էստոնական ‹‹Տրանս Նարվա›› ակումբում, Երևանի ‹‹Արարատ››-ում, ‹‹Կիլիկիա››ում, ‹‹Ուլիս››-ում և Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Այնուհետև եղել է  պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ, ապա՝ նշանակվել ղազախական «Օնտուստիկ ակադեմիա» ակումբի գլխավոր մարզիչ: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ