Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գյումրիում կորոնավիրուսը նահանջելու միտում ունի

Գյումրիում կորոնավիրուսը նահանջելու միտում ունի

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում  կորոնավիրուսը նահանջելու միտում  ունի. օգոստոսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդամենը 5 նոր դեպք։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից նշելով, որ օգոստոսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 28 բնակիչ է բուժվում։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8 238 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6 884 նմուշառման հետազոտություն։

Մարզում օգոստոսի 9-ի դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 495 քաղաքացի, նրանցից 102-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 494 բնակիչ։

53 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք:

Արձանագրվել է մահվան 36 դեպք:

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]