Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 25.3 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 25.3 հա տարածքում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 8-ին 18 ահազանգ է ստացվել Հայաստանի տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհները բռնկվել են՝

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2500 քմ, 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 16 հա, 600 քմ խաղողի վազեր,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1500 քմ, Աբովյան քաղաքում՝ 4000 քմ, 1000 քմ, 6000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ, 1․8 հա, Ջրվեժ գյուղում՝ 300 քմ, Արգել գյուղում՝ 400 քմ, 4․5 հա, 

Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղում՝ 1000 քմ տարածքներում։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 25․3 հա մակերեսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]