Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Այրված բնակարաններ, կրակոցներ․ Ախալքալաքում երիտասարդների միջև բախումներ են տեղի ունեցել

Այրված բնակարաններ, կրակոցներ․ Ախալքալաքում երիտասարդների միջև բախումներ 
են տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ախալքալաքի կենտրոնում օգոստոսի 8-ի,  ժամը 20:00-ի սահմաններում երիտասարդների միջև բախում է տեղի ունեցել, կրակոցներ են  արձակվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ալիք մեդիա»-ն, միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքից 27- ամյա երիտասարդ է մահացել: 

Առկա տեղեկատվության համաձայն՝ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի երիտասարդների և Ախալքալաքի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ կամ նրա մտերիմների միջև կոնֆլիկտ է ծագել, ինչի հետևանքով բախումները ավելի լայնամասշտաբ են դարձել:

Երիտասարդների մի խումբն Ախալքալաքում վառել է «Արտսեկ»  հյուրանոցի սեփականատիրոջ հետ առնչություն ունեցող չորս բնակարան, ինչպես նաև կոտրել հյուրանոցի դռներն ու ապակիները, ապա վառել նաև հյուրանոցը:

Այս պահին Ախալքալաքում աշխատում են հատուկ ստորաբաժանումները, և մի շարք մունիցիպալիտետներից ժամանած հրշեջ փրկարարները: Ըստ տեղեկությունների՝ Ախալքալաք է ժամանել նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:

Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ փաստի առթիվ սկսվել է հետաքննություն Վրաստանի ՔՕ 108-րդ (կանխամտածված սպանություն) և 236-րդ հոդվածի (զենքի անօրինական ձեռքբերում, կրում) 3-րդ և 4-րդ մասերով:

Jnews-ը հայտնել է, որ երիտասարդները տներն այրել են Ախալքալաքի Նալբանդյան և Մյասնիկյան փողոցներում, ապա նաև` Մաշտոցի և Թումանյան փողոցներում։

Ախալքալաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ա. Թորոյանը հայտնել է, որ իրենց մոտ մեկ վիրավորի են բերել, ինչպես նաև մեկը տեղում է մահացել։

Հիվանդանոցի մոտ մի քանի մեքենա են կոտրել։


Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]