Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազատ ոճի երիտասարդների առաջնության հաղթողները հայտնի են

Ազատ ոճի երիտասարդների առաջնության հաղթողները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է առաջնության հաղթողներին: Մրցաշարն անցկացվում էր փակ և լրագրողների մուտքն արգելված էր: 57 կգ քաշում ոսկե մեդալակիր է դարձել Մանվել Խնձրցյանը, 61 կգ`Ռաֆիկ Արտուշյանը, 65 կգ` Տիգրան Ղազարյանը, 70 կգ` Նարեկ Հարությունյանը, 74 կգ` Դավիթ Գևորգյանը, 79 կգ` Հովիկ Աղբալյանը, 86 կգ` Համլետ Հախվերդյանը,  92 կգ` Սերգեյ Սարգսյանը, 97 կգ` Լյովա Գևորգյանը և 125 կգ` Մարտին Սիմոնյանը:

Ըստ ֆեդերացիայի, առաջնության անցկացումը օրհասական անհրաժեշտություն է, քանի որ պետք է ձևավորվեն Հայաստանի հավաքականները՝ հետագա մրցումների և ուսումնամարզական հավաք ներանցկացնելու համար։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am