Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատրաստ է համագործակցել Երևանի կենդանաբանական այգու հետ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատրաստ է համագործակցել 
Երևանի կենդանաբանական այգու հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանը հանդիպում է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Գնել Հասրաթյանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտի հիմնական առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները։ Վլադիմիր Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Հասրաթյանին հյուրընկալելու համար և հույս հայտնել, որ նման հանդիպումները հիմք կլինեն ոլորտի հիմնական բացերի վերհանման, դրանց հնարավոր լուծումների բազմակողմ քննարկման համար՝ ստեղծելով համագործակցության լայն հարթակ։ Գնել Հասրաթյանն ընդգծել է, որ տեսչական մարմինը, լինելով բնապահպանության ոլորտի վերահսկող մարմին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է համագործակցել կենդանաբանական այգու հետ գործունեության և բարեփոխումների օրակարգին առնչվող հարցերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հասրաթյանն անդրադարձել է ոլորտում առկա հիմնական խնդիրներին, դրանց լուծման հնարավոր ուղիներին՝ շեշտելով տեսչական մարմնի կարողությունների զարգացման հեռանկարը։

Երկկողմ անդրադարձ է կատարվել Հայաստանի կենդանական աշխարհի պահպանության, անվտանգության, վերարտադրման և մի շարք այլ հարցերի։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ