Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հնդկաստանում կործանված ինքնաթիռի սև արկղերը հայտնաբերվել են

Հնդկաստանում կործանված ինքնաթիռի սև արկղերը հայտնաբերվել են

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փրկարարները հայտնաբերել են Հնդկաստանի Կերալա նահանգում կործանված Boeing 737 օդանավի ինքնագրիչները։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ին։

«Թռիչքային տվյալների թվային ձայնագրիչը և օդաչուների խցիկի ձայնագրիչը, որոնք դուրս են բերվել ավիացիոն պատահարների հետաքննության բյուրոյի ինքնաթիռից, կտեղափոխվեն Դելի՝ հետագա ուսումնասիրման համար»,- հայտնել է Hindustan Times-ը:

Ավելի վաղ քաղաքացիական ավիացիայի նախարար Հարդիպ Սինգհ Պուրին հայտնել էր, որ միջադեպի պաշտոնական հետաքննությունն անց է կացնելու Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությանը կից ավիացիոն պատահարների հետաքննության բյուրոն։

Հնդկական Air India Express բյուջետային ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել հնդկական Կոժիկոդե քաղաքի օդանավակայանում, որը գտնվում է Կերալա նահանգում: Air India Express-ի վերջին տվյալներով ՝ միջադեպի հետևանքով զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ երկու օդաչու: Օդանավի անձնակազմի 4 անդամ ապահով են, նշել է ավիաընկերությունը։

Դուբայի օդանավում ընդհանուր առմամբ եղել է 190 մարդ, այդ թվում՝ 174 մեծահասակ, 10 երեխա, երկու օդաչու և անձնակազմի 4 անդամ: Այդ չվերթով հայրենիք էին վերադառնում հանդիկները, որոնք արտասահմանում էին մնացել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

 

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]